Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լոնդոնն ապացույցներ ունի Սկրիպալի գործով Ռուսաստանի մեղավորության մասին». Բորիս Ջոնսոն

14:40, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
«Լոնդոնն ապացույցներ ունի Սկրիպալի գործով Ռուսաստանի մեղավորության մասին». Բորիս Ջոնսոն

Միացյալ Թագավորությունն ապացույցներ ունի ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ այդ ապացույցները «հիասթափեցնող» են:

Ջոնսոնը նաև հավելել է, որ Մոսկվայի հանցանքը հաստատում է նաև նյարդապարալիտիկ նյութի ընտրությունը, որն արտադրվում էր ԽՍՀՄ-ում: Նրա կարծիքով՝ չարագործները հենց այդ նյութն են ընտրել, որպեսզի ապացուցեն, որ դրա հետևում հենց Ռուսաստանն է կանգնած:

Բրիտանացի քաղաքական գործիչը, սակայն, չի հստակեցրել, թե տվյալ գործով ինչ ապացույցներ ունի Լոնդոնը:

5537 | 0
Facebook