Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

13:05, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

1921 թվականի այս օրը՝ մարտի 15-ին, Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915թ-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից էր:

Սողոմոն Խաչատուրի Թեհլիրյանը ծնվել է 1896 թ., գ. Ներքին Բագառիճում (Էրզրումի նահանգի Դարանաղ գավառում), մահացել 1960 թ., Սան Ֆրանցիսկոյում:

Թեհլերյանը ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, ժողովրդական վրիժառու: 1912 թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը: Ուսումը շարունակելու նպատակով 1913 թ. մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մտել է գործող բանակ, կռվել Անդրանիկի գնդում: 1918 թ., մարտում վիրավորվելով, տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Հյուսիսային Կովկաս: 1919 թ. մեկնել է Ստամբուլ: Զինվորագրվել է «Նեմեսիս» գործողության իրականացմանը: 1919-20 թթ. երիտթուրքերի դատավարությունն ավարտվել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթին հեռակա մահվան դատապարտելու վճռով: Պատիժը իրագործելու նպատակով Թեհլիրյանը, անպատիժ մնացած Թալեաթին հետևելով, անցել է մի շարք երկրներ և, վերջապես, 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սպանել նրան: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թեհլիրյանին, իսկ գերմանական մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմանացի դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկական կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար:

12316 | 0
Facebook