Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենեգալում ուղղաթիռ է կործանվել. 13 մարդ համարվում է անհետ կորած

11:00, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
Սենեգալում ուղղաթիռ է կործանվել. 13 մարդ համարվում է անհետ կորած

Սենեգալում կործանված ուղղաթիռը պատկանում էր երկրի զինված ուժերին: 7 մարդ փրկվել է, 13-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Senego լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել Մասսիրա գյուղից ոչ շատ հեռու գտնվող Ֆատիկ շրջանում: Ըստ լրատվամիջոցի՝ ուղղաթիռում եղել է 20 մարդ, որոնցից 4-ն՝ անձնակազմի անդամներ: Նշվում է, որ 7-ին դուրս են բերել ջրից, իսկ 13-ի մասին տեղեկություններ չկան: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

4185 | 0
Facebook