Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերին Նորավանքը կորցնում ենք ու անվերադարձ». Տիգրան Մկրտչյան

21:35, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
«Վերին Նորավանքը կորցնում ենք ու անվերադարձ». Տիգրան Մկրտչյան

Կորած ու վերագտնված միջնադարյան Հայ հոգևոր անգին գանձերից ու մեր ազգի պարծանքը հանդիսացող Վայոց ձորի Վերին Նորավանքը կորցնում ենք ու անվերադարձ․․․։ Հայ ժողովուրդը XIII-XIV դարերում ունեցել է երկու բարձրագույն ուսումնական հաստատաություն՝ Գլաձորը և Վերին Նորավանքը (ավելի հայտնի՝ Շատիվանք անունով)։ Այստեղ են գործել գլաձորյան բազմատաղանդ սաներից ու րաբունիներից շատերը։ Այս վանքը հիմնադրվել է X դարի առաջին կեսին՝ 929 թվականին։ Այն մի քանի անգամ ավերվել է, սակայն առանձին հայրենասեր անձանց հովանավորությամբ և ժողովրդի ակտիվ մասնակցությամբ դարձյալ վերաշինվել է ու շարունակել կրթության ու գրչության դպրոցի իր ակտիվ գործունեությունը։ Սակայն այսօր ամեն օր պատերից մի քանի քար ընկնում է ու ընկնում։ Ամեն օր "մի քիչ" կորցնում ենք։ Տանիքի սալերը ամբողջովին բարձրացել են և ձնհալի ու անձրևի ջրերը անարգել մուտք են գործում կառույցի ներս, որտեղ հրաշքով պահպանված հնագույն որմնանկարի մի զգալի հատված կա․․․։ Պետության նման անտարբեր վերաբերմունքը երկար սպասեցնել չի տա։ Այն կկորցնենք ընդմիշտ․․․։ Արդեն չկա X դարի պարսպի կենտրոնական աշտարակը, որը լուսանկարել եմ 2016 թվականին՝ դեռ կանգուն վիճակում։ Եկեղեցին նույնպես փլուզման եզրին է․ շուտով․․․։

5946 | 0
Facebook