Ռուսաստանը որևէ կապ չունի ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Մոսկվան որևէ կապ չունի այդ դեպքի հետ, որը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մոսկվան «չի ընդունի իր հասցեին ուղղված բացարձակ անհիմն և ոչնչնով չապացուցված մեղադրանքներ, ինչպես նաև չի ընդունի վերջնագրի լեզուն»:
Ընդ որում, նա հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել բրիտանական կողմի հետ դեպքը հետաքննելու համար: