Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Դատի ենք տալիս «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին». Արայիկ Հարությունյան

16:25, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
«Դատի ենք տալիս «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին». Արայիկ Հարությունյան

Ամիսներ շարունակ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու ես չենք կարողանում ստանալ «Երևան» հիմնադրամին վերջին երկու տարիներին 100 հազար և ավելի դրամ փոխանցած ֆիզիկական անձանց տվյալները։ Դա հիմնավորվում է անձնական տվյալների գաղտնիությամբ։ Ու սրա անվան տակ անընդհատ մերժումներ են ուղարկում։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձնական ոչ բոլոր տվյալներն են գաղտնի, ու դատարանի միջոցով պատրաստվում ենք ստանալ այդ տվյալները։

Կասկածներ ունենք, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, մասնավորապես՝ սեփականաշնորհվող տարածքների, մեր քաղաքացիները գումար են փոխանցում նաև Երևան հիմնադրամին՝ որպես «մաղարիչ»։ Այդ պատճառով է նաև, որ հիմնադրամն այդ տվյալները համառորեն չի տրամադրում։

Հ.Գ. ՊԵԿ-ը վերահսկում է հիմնադրամներին և ստանում տարեկան հաշվետվություններ: Կա ՊԵԿ-ի նախագահի հրաման, որով սահմանված է հաշվետվության ձևաթուղթը և այնտեղ գրված է, որ հիմնադրամը ներկայացնում է նաև նվիրատուների անուն ազգանունները: Սակայն, Երևան հիմնադրամը չի տրամադրել ՊԵԿ-ին այդ տվյալը, իսկ ՊԵԿ-ը չի օգտագործել իր լիազորություններն այդ տվյալները ստանալու համար: Ու նաև հակված է գնալ տվյալները փակելու ճանապարհով:

| | |
3613 | 0