Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Երևանում բացվել է «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսը

16:30, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Երևանում բացվել է «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսը

«Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը կմեկնարկի Ռուսական արվեստի թանգարանում մարտի 20-ից նոյեմբերի 20-ը, իսկ այսօր տեղի է ունենալու փակ-ցուցադրությունը:

Հիշեցնենք՝ ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր 1995թ.: 2017թ. մարտին միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերեցին Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին «Ռուսաստանում Հայաստանի օրերի» շրջանակում Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ թանգարան վերադառնալը, նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ 8 ամիս վերականգնեց Իննա Կոնստանտինովնա Սոլովովան:
     Այն ստեղծվել է Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի (1891թ.) հրատարակությունը նկարազարդելու համար: Այդ պատվերի շրջանակում Վրուբելը 36 գծանկար է արել, որից 11-ը՝ նվիրված «Դևը» պոեմին:

| | |
1136 | 0