Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը». հիշում է Ավետ Գրիգորյանը

15:35, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
«Ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը». հիշում է Ավետ Գրիգորյանը

ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհրաբյանն ԱՄՆ կատարած հայ պատգամավորների այցը համարում է շատ կարևոր: Նա այդ մասին ասել է «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում: Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի անկախ պատմության մեջ հայ պատգամավորների պատվիրակությունը մեկնի ԱՄՆ: Հանդիպումներ են եղել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում, Կոնգրեսում:

Անդրադառնալով պատգամավորի՝ հայ պատվիրակության այցի բարձր գնահատականին, ԳԽ նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ ներկայացնելով 1993-ի սեպտեմբերին Գերագույն խորհրդի պատգամավորների ԱՄՆ կատարած այցի մասին: «93-ի սեպտեմբերին Գերագույն խորհրդի պատգամավորներիս ԱՄՆ կատարած ոչ պատմական, ոչ էլ աննախադեպ այցի մի դրվագ հիշեցի ու որոշեցի կիսվել այդ հիշողությամբ: 93-ի սեպտեմբերի 21-ին, երբ արցախյան հակամարտությունը, նաև ռազմական առումով, մոտ էր գագաթնակետին, ներկա էի Անկախության երկրորդ տարեդարձի կապակցությամբ Վաշինգտոնում մեր դեսպան Ռուբեն Շուգարյանի կազմակերպած դիվանագիտական ընդունելությանը: Նրա խնդրանքով մենք՝ Բագրատ Ասատրյանը և ես, որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, մասնակցեցինք ձեռքսեղմման արարողությանը: Այն շատ երկար տևեց, հյուրերը շատ էին՝ մի քանի հարյուր: Ավարտին դժգոհություն հայտնեցինք դեսպանին, թե, լավ, դու ի պաշտոնե պիտի այդքան ձեռք սեղմեիր, մեր մեղքը ո՞րն էր: Նա էլ, թե, բա որ իմանաք ովքեր են ձեր ձեռքերը սեղմել, էդպես չէիք խոսի: Մեր հարցին ասաց՝ Թուրքիայի դեսպանը և Ադրբեջանի երկու դեսպաններ: Զարմացանք...ո՞նց թե երկու․․․ Շուգարյանը ծիծաղեց ու բացատրեց: Բանն այն է, որ Ադրբեջանում իշխանափոխություն էր եղել ու Էլչիբեյին հեռացնելով իշխանության էր եկել Հեյդար Ալիևը, որն էլ ԱՄՆ-ում նշանակել էր նոր դեսպան: Իսկ Էլչիբեյի նշանակածը չէր համաձայնվում ու լքում երկիրը: Հիմա պատկերացրիք, չէ՞, ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը, նաև Թուրքիայի դեսպանը: Աշխարհի կողմից Հայաստան պետության նկատմամբ այն ժամանակվա մեր իշխանության վարած արտաքին քաղաքականությամբ ձեռք բերված հարգանքի դրսևորումն էր սա: Մի բան, որ տարիների ընթացքում մսխվեց»,- մանրամասնել է նախկին պատգամավորը:

| | |
3773 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am