Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել». Արման Թաթոյան

14:20, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել». Արման Թաթոյան

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով` լրագրողին երբեք չի կարելի դիտարկել որպես բարիկադի հակառակ կողմում կանգնած անձ։ «Կառավարության նիստերը դռնփակ անելն այլ բան է, իսկ քաղաքապետարանի դեպքում բոլորովին այլ սկզբունքներ են գործում: Քաղաքապետարանը ներկայացուցչական մարմին է, անձինք են՝ ընտրված ժողովրդի կողմից, ինչպես խորհրդարանում: Գործադիր իշխանության հետ կապված երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես չունի ուղիղ հեռարձակման հնարավորություն, բայց միջազգային կազմակերպություններն անընդհատ զգուշացնում են պետություններին, որ հատուկ մոդել մշակեն»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել էր, որ այսուհետ լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում. նիստերի լուսաբանումն իրականացնելու համար լրագրողներին կտրամադրվի առանձին սենյակ։

4756 | 0
Facebook