Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարել «Լավ երեկո»-ի ռեպորտաժը՝ կանանց գաղութում

13:05, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարել «Լավ երեկո»-ի ռեպորտաժը՝ կանանց գաղութում

ՀՀ Արդարադատության նախարարն անթույլատրելի է համարել կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը՝ հարցազրույցը կանանց հետ, և նշել, որ հարցը քննարկման առարկա է դարձնելու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ): Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ»,- երեկ այս մասին գրել էր նաև «Հայկական ժամանակ»-ը:

Իրավապաշտպաններն ու լրագրողները քննադատել էին հարցազրույցը՝ նշելով, որ ռեպորտաժում կանայք ծաղրի էին ենթարկվել:

7374 | 3
Facebook