Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ևս Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալին թունավորելու համար

11:25, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Թրամփը ևս Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալին թունավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնն աջակցում է Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքները, որոնց համաձայն՝ Մոսկվան կապ ունի Մեծ Բրիտանիայում բնակվող ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, հաղորդում է The Guardian-ը:

«Կարծում եմ, որ բրիտանացիներն ապացույցներ ունեն և Ռուսաստանը մեղավոր կճանաչվի: Չգիտեմ՝ արդյոք նրանք արդեն եկե՞լ են այդ եզրահանգմանը: Երբ հստակ ապացույցներ լինեն, և մենք դրանք հաստատենք, կմիանանաք Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան չի պատասխանի Մեծ Բրիտանիային՝ նշելով, որ «նախքան վերջնագիր ներկայացնելը, Մեծ Բրիտանիան պետք է կատարի միջազգային իրավունքի սահմանված իր պարտավորությունները»: Դրանից մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս հետախույզն ու նրա դուստրը թունավորվել են ննյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում:

7480 | 17
Facebook