Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել. ամեն ինչ քննարկման փուլում է

20:15, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
«Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել. ամեն ինչ քննարկման փուլում է

Այսօր տեղի է ունեցել ԱԺ «Ելք» խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր նաև այն հարցը, թե դաշինքն ինչ ձևաչափով է պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

«Ճանապարհային քարտեզը մանրակրկիտ ենք քննարկում: Ամեն դետալ ու նրբություն բուռն քննարկման առարկա է դառնում... Սեղանին կա ճանապարահային քարտեզ և դրա շուրջ կան նաև նոր առաջարկներ և մենք որոշեցինք, այնուամենայնիվ, վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել նոր որոշում կայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

««Ելք»-ում կոնսենսուսի չենք եկել, վերջնական որոշում չենք կայացրել»,- լրագրողների հետ զրույցում էլ հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզին: «Ամեն ինչ քննարկման փուլում է, հնչում են տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ. վերջնական եզրակացության չենք եկել»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հարցի շուրջ «Ելք»-ում վերջին օրերին բուռն քննարկումներ են. Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու հարցը դաշինքում տարաձայնությունների առիթ է տվել:

3855 | 2
Facebook