Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանադրության մեջ ՀՀ նախագահն անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ». Արթուր Սաքունց

16:15, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
«Սահմանադրության մեջ ՀՀ նախագահն անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ». Արթուր Սաքունց

«Թող ինձ ցույց տան մի պառլամենտական երկիր, որտեղ ուժային կառույցները վարչապետին են ենթարկվում: Սա միապետություն է, որը նախագահից փոխանցվում է վարչապետին»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«ՀՀ նախագահ հասկացությունը կարելի է դնել որպես ՀՀ թագուհու կերպար, քանի որ ինքը բացարձակապես որևէ նշանակություն չունի: Սահմանադրության մեջ գրված է երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ: Սակայն այս դեպքում էլ նույնիսկ մարդիկ չեն կարողանում պատշաճ իրավական նորմերը պահպանելով՝ ընտրության խնդիրը լուծել: Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված ունենք դժգոհություն, բայց լուծումը Սահմանադրությունը չի տալիս»,- ասաց Սաքունցը՝ համոզմունք հայտնելով, որ այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի 1-ի:

3821 | 2
Facebook