Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ

15:15, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ

Համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,

2. ամենաքիչը 250 մարտական տանկ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր կրկին անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին և նշել, որ այդ երկիրը բացահայտ խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի՝ V գլխի 40.1.1 ենթակետը («Որոշակի ռազմական գործողությունների մասին նախնական ծանուցում»), ինչպես նաև փաստաթղթում ներառված՝ զինծառայողների և ռազմատեխնիկայի քանակի մասին կետը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 12-ին մեկնարկած զորավարժություններին մասնակցում են 25 հազար զինծառայող, շուրջ 250 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, 1000 հրետանային միջոցներ և այլ զրահատեխնիկա:

Նշենք, որ զորավարժությունների՝ խախտումներով անցկացվելու հետ կապված, ԵԱՀԿ-ն մինչ այս պահը որևէ հայտարարություն չի արել:

| | |
2110 | 0