Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

14:40, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ և փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի և միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

«Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարևոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլև պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:

| | |
1729 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am