Եվրոմիությունը սփիներ խաղալիքները ներառել է վտանգավոր ապրանքների ցուցակում: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակվել է ապրանքի՝ սպառողների համար վտանգ ներկայացնող արագ արձագանքման եվրոպական կենտրոնի կողմից, հաղորդում է Euractiv-ը:
Զեկույցում ասվում է, որ սփիներները ռիսկային են երեխաների համար: Առանձնակի վտանգ են ներկայացնում լուսավորությամբ ապահովված մոդելները: Երեխայի՝ լուսավորվող սփիների մարտկոցի կուլ տալու հետևանքով կարող են ստամոքսի այվածք և աղիքային խնդիրներ առաջանալ: Վտանգավոր են նաև խաղալքից առանձնացող փոքրիկ մասնիկները: