Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը զենք գնելու համար մեկ տարում մոտ 700 միլիոն դոլար են ծախսել». SIPRI

11:00, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
«Հայաստանն ու Ադրբեջանը զենք գնելու համար մեկ տարում մոտ 700 միլիոն դոլար են ծախսել». SIPRI

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) երկուշաբթի օրը հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը:

Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը:

Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից:

«2016-2017 ժամանակահատվածում Հայաստանը 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 200 միավոր «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և «Քորնեթ» 9M133 հակահրթիռային համակարգեր է ներկրել»,- ասվում է զեկույցում:

SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել:

Զենքի արտահանման շուկայում, համաձայն զեկույցի, առաջնորդներ են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ողջ աշխարհում ամերիկյան զենքի վաճառքի ծավալները կազմում են 34%, իսկ Ռուսաստանինը՝ 22%:

Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը:

7973 | 0
Facebook