Այսօր հայտարարվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին ներկա չի լինելու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ասում են՝ պատճառն Արմեն Սարգսյանի մտերիմ, բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի ու Քոչարյանի լարված հարաբերություններն են: Ամեն ինչ սկսվել է 2000-ի սկզբներին՝ Վաչե Մանուկյանի՝ Մոնտե Կառլոյում խարիսխ գցած շքեղ նավի վրա զրույցից հետո: Թե ինչ են խոսել Մանուկյանն ու Քոչարյանը, հայտնի չէ, բայց դրանից հետո նրանց հարաբերությունները սառել են: