Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ադրբեջանում անց է կացվում զորավարժություն՝ ԵԱՀԿ առջև ստանձնած պայմանավորվածությունների խախտումներով

19:10, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
Ադրբեջանում անց է կացվում զորավարժություն՝ ԵԱՀԿ առջև ստանձնած պայմանավորվածությունների խախտումներով

Ադրբեջանում այսօր մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ: Դրանց, ընդհանուր առմամբ, շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում:

Զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև հինգ տասնյակ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժության մասնակիցների առջև խնդիր է դրված լինելու՝ հետ մղել պայմանական հակառակորդի հարձակումը և անցնել հակահարձակման:

Ադրբեջանը, սակայն, այս քայլով կոպտորեն խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է Բալայանը:

| | |
3112 | 0