Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Այսօր պարզ կլինի՝ կամ կվիրահատեն, կամ բժշկական այլ միջոցի կդիմեն». իրավապաշտպանն՝ Ազատ Արշակյանի մասին

11:40, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
«Այսօր պարզ կլինի՝ կամ կվիրահատեն, կամ բժշկական այլ միջոցի կդիմեն». իրավապաշտպանն՝ Ազատ Արշակյանի մասին

«Երեկ վիճակը բավարար էր, այսօր դեռ տեղեկություն չունեմ: Երեկվա դրությամբ բժշկական միջամտություն դեռ չէր արվել, այսօր պարզ կլինի՝ կամ կվիրահատեն կամ բժշկական այլ միջոցի կդիմեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի առողջական վիճակից, ասաց նրա մտերիմ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Տեղեկացնենք, որ երեկ կտրուկ վատացել է ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը: Սա արդեն նրա երկրորդ վիրահատությունն է. սրտի առաջին լուրջ վիրահատություն նա տարել է նաև 2016 թվականին:

Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ կոչ անելով Ազատ Արշակյանի առողջական վիճակով մտահոգ քաղաքացիներին՝ բժշկական կարիքների համար դրամական միջոցներ փոխանցել կամ կապ հաստատել հարազատների հետ:

Մեր հարցին՝ մե՞ծ գումարների հետ է կապված վիրահատությունը, Վ. Հարությունյանն ասաց, որ իսկապես, վիրահատության համար մեծ գումարներ են հարկավոր:

| | |
1796 | 0