Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

22 տարի անց Նորամարգը նոր համայնքապետ ունեցավ

11:00, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
22 տարի անց Նորամարգը նոր համայնքապետ ունեցավ

Արարատի մարզի Նորամարգ համայնքում երեկ համայնքի ղեկավարի ընտրություններ էին: 1996-ից գյուղը ղեկավարող Սարգիս Գալստյանն այս ընտրություններին չէր առաջադրել իր թեկնածությունը: Պայքարն ընթանում էր ՀՀԿ-ականներ Արմեն Գևորգյանի, Արման Թադևոսյանի և անկուսակցական Արսեն Ղահրամանյանի միջև:

Նորամարգի գյուղապետ է ընտրվել Արման Թադևոսյանը (391 ձայն): Արմեն Գևորգյանն ստացել է 382 քվե, Արսեն Ղահրամանյանը՝ 182 քվե:

5784 | 1
Facebook