Արարատի մարզի Նորամարգ համայնքում երեկ համայնքի ղեկավարի ընտրություններ էին: 1996-ից գյուղը ղեկավարող Սարգիս Գալստյանն այս ընտրություններին չէր առաջադրել իր թեկնածությունը: Պայքարն ընթանում էր ՀՀԿ-ականներ Արմեն Գևորգյանի, Արման Թադևոսյանի և անկուսակցական Արսեն Ղահրամանյանի միջև:
Նորամարգի գյուղապետ է ընտրվել Արման Թադևոսյանը (391 ձայն): Արմեն Գևորգյանն ստացել է 382 քվե, Արսեն Ղահրամանյանը՝ 182 քվե: