Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Հռետորաբանություն՝ ընտրությունների նախաշեմին». Պենտագոնի ղեկավարը՝ Պուտինի ելույթի մասին

11:20, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
«Հռետորաբանություն՝ ընտրությունների նախաշեմին». Պենտագոնի ղեկավարը՝ Պուտինի ելույթի մասին

ԱՄՆ պաշտպանության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձն իրեն հիասթափեցրել է, բայց չի զարմացրել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Պենտագոնի ղեկավարը, ում խոսքը մեջբերում է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, լրագրողների հետ կիսվել է ՌԴ նախագահի ելույթի մասին իր տպավորություններով՝ ինքնաթիռում Օման ուղևորության ճանապարհին:

«Ես դա հիասթափություն կանվանեի, սակայն զարմացած չեմ: Այժմ մենք կարող ենք դա դիտարկել որպես հռետորաբանություն՝ ընտրությունների նախաշեմին»,- ասել է Մեթիսը:

Նա նաև պնդել է, որ Ռուսաստանի ռազմական ներուժում որևէ փոփոխություն չի նկատել: Նրա խոսքով՝ «Պուտինի նշած համակարգերից յուրաքանչյուրի մասին վաղուց արդեն հայտնի է»: «Չեմ կարծում, թե նրանք կարող ենք փոխել ռազմական հավասարակշռությունը»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

| | |
3400 | 0