Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Իսթ-Ռիվեր նեղուցը: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ փրկարարական աշխատանքներն իրականացվում են Լոնգ Այլենդի և Մանհեթենի միջև գտնվող Ռուզվելթ կղզու մոտակայքում:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի հետևանքով կա 2 զոհ, 3 վիրավոր:
Ականատեսներն արձանագրել են ուղղաթիռի ընկնելու պահը:
Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: