Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ամերիկյան հեռուստաալիքը ապրիլի 23-ին ցուցադրելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ

21:05, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Ամերիկյան հեռուստաալիքը ապրիլի 23-ին ցուցադրելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ

Ամերիկյան Starz վճարովի հեռուստաալիքը Հայոց մեծ եղեռնի տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, ցուցադրելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորն ամերիկացի Ջո Բերլինգերն է, հայտնում է «Ասպարեզ»-ը։

Ֆիլմը լույս է սփռում Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու սերունդները դարից ավելի պայքարում են, որպեսզի միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչի այն։ Ֆիլմի ռեժիսորն է «Էմմի» և «Օսկար» մրցանակների հավակնորդ ամերիկացի Ջո Բերլինգերը, երաժշտության հեղինակն է աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի թրեյլերը
| | |
4764 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am