Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում ընդդիմությունն Ալիևին հիշեցրել է Քադաֆիի օրինակը, ով չկարողացավ օգտագործել ժողովրդից թալանած գումարները

22:15, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Բաքվում ընդդիմությունն Ալիևին հիշեցրել է Քադաֆիի օրինակը, ով չկարողացավ օգտագործել ժողովրդից թալանած գումարները

Ադրբեջանում այսօր անցկացված բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը պահանջել է իշխանությունների հրաժարականը։ Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին որպես գլխավոր խնդիր նշել է երկրում տիրող համատած կոռուպցիան, իշխանության կենտրոնացումն, ազատ մրցակցության բացակայությունը, հայտնում է contact.az-ը: «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Գաջիլին նշել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները հերթական անգամ կեղծվելու են ընտրական հանձնաժողովի կողմից:

Իրենց ելույթներում ադրբեջանցի ընդդիմադիրները քննադատել են Ալիևի ռեժիմին՝ թոշակառուների, չքավոր բնակչության իրավունքները ոտնահարելու համար: Հավաքվածները մեղադրել են իրավապահներին խոսքի ազատության դեմ ճնշումներ գործադրելու համար՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել հետապնդումները վերջինների հարազատների նկատմամբ:

Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ընդգծել է, որ 15 տարվա կառավարման ընթացքում Ալիևը երկրում ոչ մի խնդիր չի լուծել ու դեռ հավակնում է կառավարել ևս 7 տարի: Ավելին, նա կոչ է արել հաշվի առնել բռնապետ Քադաֆիի տխուր օրինակը, ով չկարողացավ օգտագործել ժողովրդից թալանած գումարները:

11075 | 9
Facebook