Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է...». Թ. Հովհաննիսյան

18:30, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
«Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է...». Թ. Հովհաննիսյան

«Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ո՞ւմ համար, այն ավազակների, որոնք տասնամյակներ շարունակ թալանով են զբաղվել, և այն գողոնն իրենց ձեռքերում պահողների համար, որոնց հավասարակշռում է Սերժ Սարգսյանը: Նա եղավ ոչ թե նախագահ ժողովրդի համար, այլ թալանված գումարների հասվասարակշռող»,- Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: «Նա է սարդը սարդոստայնի ու եթե սարդին հեռացնում ես, ոստայնը քանդվում է»,- շարունակեց Հովհաննիսյանը՝ խոսելով նաև քաղբանտարկյալների մասին. «Որտե՞ղ են մեր նվիրյալ ազատամարտիկները, որտե՞ղ են մեր խելացի, ինտելեկտուալ, քաղաքական ամուր կեցվածք ունեցող երիտասարդները... բանտերում են: Եվ հետո զարմանում ենք՝ ինչո՞ւ չկա ընդդիմություն.... ընդդիմությունը բանտում է»:

6660 | 1
Facebook