Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Այն սեփականաշնորհվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո գրանցվեց օֆշորներում». «Երկիր ծիրանի»-ն Արծվանիքի պոչամբարի տարածքում է

15:50, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
«Այն սեփականաշնորհվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո գրանցվեց օֆշորներում». «Երկիր ծիրանի»-ն Արծվանիքի պոչամբարի տարածքում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր ծիրանի»-ի կուսակցության անդամները մեկնել են Սյունիքի մարզ: Այս պահին նրանք Արծվանիքի պոչամբարի տարածքում են:

«Սա այն պոչամբարներից մեկն է, որտեղ կուտակվում է Զանգեզուրի պղինձամոլիբդենային գործարանից արտադրված թույնը...Այս գործարանը մեր ազգային հարստությունն է, բայց ցավալի է, որ թունավորում են մեր բնությունը և մեր ազգային հարստությունը խլում մեզանից: Խլում են պղինձն ու մոլիբդենը և տանում հիմնականում Եվրոպա, իսկ այդ գումարները, որ գոյանում են, գնում են մի քանի անձի գրպան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ գործարանի սեփականշնորհումը նույնպես ապօրինի է եղել: «Այն սեփականաշնորհվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, հետո այն գրանցվեց օֆշորներում: Փաստացի չի երևում, թե ով է նրա սեփականատերը, բայց մեզ համար պարզ է, որ Քոչարյանն է»,- շարունակեց Փոստանջյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը տապալելուց հետո պետք է այնպես անել, որպեսզի նոր հանքեր չշահագործվեն:

| | |
4275 | 0