Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկրի կարգավիճակ է ստացել

16:15, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Ուկրաինան ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկրի կարգավիճակ է ստացել

ՆԱՏՕ-ն Ուկրաինային ասպիրանտ երկրի կարգավիճակ է շնորհել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն:

«ՆԱՏՕ-ն ճանաչել է Ուկրաինայի համար ասպիրանտ երկրի կարգավիճակը: Քայլ առ քայլ մենք մոտենում ենք դաշինքում լիիրավ անդամակցությանը»,- գրել է նա:

Այդ տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կայքում:

«Ներկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 4 պետություն՝ Բոսնիա և Հերցեհովինա, Վրաստան, նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետություն և Ուկրաինա»,- ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

5052 | 1
Facebook