Ոստիկանությունն ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի հյուսիսում գտնվող Նապա Վելի վետերանների տանը հայտնաբերել է 3 կանանց, ինչպես նաև պատանդառուի դիերը, հաղորդում է Washingtonpost-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված 3 կանայք կենտրոնի աշխատակիցներ էին: Հարձակում գործած անձի անունը հայտնի չէ:
Ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք նա որևէ կապ է ունեցել իր զոհերի հետ:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանապետը հրաձգություն է սկսել զինված պատանդառուի հետ:
Նշվում է, որ Նապա Վելի վետերանների տունն ամենախոշորն է ԱՄՆ-ում: