Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովրդին զենքի դիմելու են դրդում բացառապես իշխանություններն իրենց գործունեությամբ». Ալբերտ Բաղդասարյան

15:20, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
«Ժողովրդին զենքի դիմելու են դրդում բացառապես իշխանություններն իրենց գործունեությամբ». Ալբերտ Բաղդասարյան

Հանուն Հայաստան Պետության ճակատի ստեղծման օրվանից իշխանության սազանդար լրատվամիջոցները, քաղաքական միջոցներն ամեն կերպ փորձում էին այն ներկայացնել որպես Ժիրայր Սեֆիլյանի «վկաների» մի համախումբ, նպատակ ունենալով ճակատի գործունեությունը ուղղորդել իրենց ցանկացած հուն, իսկ հանրությանն ու աշխարհին ներկայացնել որպես քաղաքակիրթ աշխարհի կողմից անընդունելի գործելակերպ որդեգրածների:
     Այդպիսով մի կողմից մարդկանց համախմբման հեռանկարը պայմանավորել լոկ Ժ. Սեֆիլյան քաղաքական գործչի ու իր գաղափարների նկատմամբ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքով ու հետ պահել համախմբվելուց:
     Մյուս կողմից էլ աշխարհի ու հայության առաջ Ճակատին ներկայացնել որպես էն գլխից զինված հեղաշրջումների կողմնակից, որը կօգներ իրենց, այսինքն իշխանություններին, այդ հիմնավորմամբ նորից դիմել զենքով Շարժումն ու ժողովրդին ճնշելու փորձված մեթոդին, եթե իրենց իշխանությանը իրական վտանգ սպառնա:
     Այդ նպատակին էր ծառայում նաև շուրջ մեկ տարի ինձանից վերցվող հարցազրույցներում անընդհատ զենքի հարցը շոշափելը, քրեական մեղադրանք ներկայացնելու հիմքեր ստեղծելու համար:
     Զավեշտն այնտեղ էր հասել, որ հարցազրույցներից առաջ թղթակցին կատակով հարցնում էի, թե այսօր կա՞ հանձնարարություն զենքի մասին հարցնելու ու պատասխանը լինում էր.- վերջում:
     Վերջում այդ հարցը, թե ես կամ ճակատը զենքո՞վ ենք լուծելու մեր առաջադրած խնդիրները, տարբեր վարիացիաներով անպայման հնչում էր ու չստանալով բավարարող պատասխան, թողնվում էր հաջորդ հարցազրույցին:
     Հիմա էլ, հանրահավաքին ընդառաջ, նման քարոզչական զրպարտություն-պնդումներ հնչեցվում են տարբեր հարթակներից, նաև «ընդիմադիր» դաշտից:
     Ամենացայտունը ԵԼՔ-ի ներկայացուցիչ Գորգիսյանի զրպարտություն-պնդումն էր, որին անդրադարձել եմ նախորդիվ:
     Բազմաթիվ անգամներ ասել ու կրկնում եմ:
     Ժողովրդին զենքի դիմելու են դրդում բացառապես իշխանություններն իրենց գործունեությամբ ու ոչ ոք չի կարող գուշակումներ անել, թե ինչ ու երբ կարող է լինել այսպես շարունակվելու դեպքում:
     Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչ-որ մեկը դրան կողմ է, թե դեմ:
     Սասնա ծռերն ու մնացածներն էլ օրինակ:

Ճակատը դեմ է, որ իշխանությունները մշտապես գնում են հալածանքների ու արյունահեղության, մարդկանց դրդելով անհրաժեշտ ինքնապաշտպանության վերջին միջոցին:

Ճակատը համբերատար, վստահ կտանի քաղաքական գործընթաց, որը կբերի համաժողովրդական համախմբման միջոցով համակարգի փոփոխության ու որպես անխուսափելի հետևանք կամ նախապայման՝ այս իշխանությունից ազատման:

ՀԱՆՈւՆ ազատ, ինքնիշխան, արդար ու օրինավոր, առանց քաղբանտարկյալների ու արտագաղթի, բոլոր քաղաքացիների արժանապատիվ կյանքի երաշխավոր ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ

4687 | 1
Facebook