Թեհրանում փողոցում գլխաշորը հանած կինը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Tasnim գործակալությունը հրապարակել է դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադիի խոսքը, ով հայտարարել է այն մասին, որ գլխաշորը հանած կինը փորձել է «աջակցել կաշառակերությունը՝ հիջաբը հրապարակայնորեն հանելու միջոցով»:
Գործակալությունը չի նշել կնոջ անունը, սակայն հայտնել է, որ նա կբողոքարկի դատավճիռը:
Ավելի վաղ այս տարի իրանական իշխանությունները հայտարարել էին, որ 29 կանանց են ձերբակալել, ովքեր բողոքում էին երկրում գործող իսլամական պարտադիր դրես կոդի դեմ: Տեղի ոստիկանությունը հաստատել էր, որ այդ կանայք խաբվել էին քարոզարշավ իրականացնող, արտասահմանում բնակվող իրանցիների կողմից: