Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեհրանում փողոցում գլխաշորը հանած կինը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

21:35, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Թեհրանում փողոցում գլխաշորը հանած կինը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թեհրանում փողոցում գլխաշորը հանած կինը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

Tasnim գործակալությունը հրապարակել է դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադիի խոսքը, ով հայտարարել է այն մասին, որ գլխաշորը հանած կինը փորձել է «աջակցել կաշառակերությունը՝ հիջաբը հրապարակայնորեն հանելու միջոցով»:

Գործակալությունը չի նշել կնոջ անունը, սակայն հայտնել է, որ նա կբողոքարկի դատավճիռը:

Ավելի վաղ այս տարի իրանական իշխանությունները հայտարարել էին, որ 29 կանանց են ձերբակալել, ովքեր բողոքում էին երկրում գործող իսլամական պարտադիր դրես կոդի դեմ: Տեղի ոստիկանությունը հաստատել էր, որ այդ կանայք խաբվել էին քարոզարշավ իրականացնող, արտասահմանում բնակվող իրանցիների կողմից:

5985 | 3
Facebook