Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

20:40, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Աղանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GՏ 966 համարանիշի, Գեղարքունիqի մարզի Գագարին գյուղի բնակիչ, 28-ամյա Լիանա Մելքումյանի վարած Nissan մակնիշի 02 ԼM 011 համարանիշի և Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 38-ամյա Էդմոն Սահակյանի վարած BMW մակնիշի 777 NR 77 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mitsubishi–ի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Վարդանուշ Ջուլհակյանը և Nissan-ի վարորդ Լ. Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Է.Սահակյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

| | |
5849 | 0