Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն սուզանավերի օգնությամբ կարող է ոչնչացնել Ռուսաստանին». Պենտագոն

21:05, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
«ԱՄՆ-ն սուզանավերի օգնությամբ կարող է ոչնչացնել Ռուսաստանին». Պենտագոն

ԱՄՆ-ն կարող է պատասխանել Ռուսաստանի կողմից ցանկացած հարձակման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Հայթենը:

Այդպիսով Հայթենը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական նորագույն զենքի մշակման մասին հայտարարությունը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած սպառնալիքի, և ոչ ոք թող չկասկածի դրանում»,- РИА Новости-ն մեջբերում է ամերիկացի գեներալի խոսքը:

Գեներալը նաև վստահություն է հայտնել, որ Վաշինգթոնը կարող է պատասխանել Ռուսաստանի ցանկացած գործողության:

«Ի դեպ, նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում մեր սուզանավերը, որոնք կարող են ոչնչացնել նրանց երկիրը, եթե մենք գնանք այդ ուղով»,- եզրափակել է Հայթենը:

9129 | 4
Facebook