Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցեղասպանության ականատես հայերի ձայները կլսվեն ԱՄՆ-ում. Հոլոքոստի հիմնադրամն աուդիոցուցադրություն է կազմակերպել

20:00, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Ցեղասպանության ականատես հայերի ձայները կլսվեն ԱՄՆ-ում. Հոլոքոստի հիմնադրամն աուդիոցուցադրություն է կազմակերպել

Հոլոքոստի և ցեղասպանությունների ամերիկյան խոշորագույն հիմնադրամ-ինստիտուտը (USC Shoah Foundation), որը գործում է Լոս Անջելեսում Հարավային Քալիֆորնիայի համալսարանին կից, համալրվել է Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ականտեսների աուդիովկայությամբ:

«Հազարավոր վկայություններ, մասնավորապես, աուդիոհարցազրույցի ձևաչափով, փոխանցվել են հիմնադրամին: Այդ նյութերը կհամալրեն հիմնադրամի խոշորագույն հավաքածուն»,- ասվում է USC Shoah Foundation-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ վկայություններ մեծ մասը ձայնագրվել է հայերենով: Անգլերենով վկայությունները կազմում են նյութերի 20%-ը:

Ցուցադրությունը կանցկացվի մարտի 9-ին:

7488 | 0
Facebook