Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

12:15, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

Այսօր Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր կայանալիք բացման հանդիսավոր արարողությանը որպես մրցաշարի պատվավոր հյուր ներկա կգտնվի Սերժ Սարգսյանն, ով կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Նշենք, որ մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչյուկը (Ռուսաստան), 2017 թվականի ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստները` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` 14 խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-ից 28-ը՝ Լոնդոնում:

| | |
1068 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am