Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Փհենչհանի պարալիմպիկ խաղերը հայտարարվեցին բացված

17:50, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Փհենչհանի պարալիմպիկ խաղերը հայտարարվեցին բացված

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ 12-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման արարողությունը մեկնարկեց շոուով, ինչից հետո մեկնարկեց երկրների ավանդական շքերթը։ Հայաստանը ներկայացնող դահուկորդ Ստասիկ Նազարյանը, մեր պատվիրակության անդամների հետ միասին, մասնակցեցին բացման հանդիսավոր արարողությանը։ Մեր դրոշակակիրն էր խաղերի միակ ներկայացուցիչ Ստասիկ Նազարյանը։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը խաղերը հայտարարել է բացված։ «12-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերը հայտարարում եմ բացված»,- նշել է նա։

Նշենք, որ Հարավային Կորեան առաջին անգամ է ընդունում պարալիմպիկ խաղերը։ Հիշեցնենք, որ պարալիմպիկ խաղերն անց են կացվելու մարտի 9-ից 18-ը։ Խաղերին կմասնակցի ռեկորդային թվով՝ 567 մարզիկ։ 6 մարզաձևում՝ բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սնոուբորդ, սլեջ-հոկեյ և սայլակներով քյորլինգ, կխաղարկվի մեդալների 80 հավաքածու։ Հայաստանը խաղերին կներկայացնի դահուկորդ Ստասիկ Նազարյանը։

| | |
1866 | 0