Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամ, որը ոտնահարում է իրենց մասնագիտության անկախությունը». Երվանդ Վարոսյան

17:35, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
«Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամ, որը ոտնահարում է իրենց մասնագիտության անկախությունը». Երվանդ Վարոսյան

Վահե Գրիգորյանի խոսքով, Փաստաբանների պալատի ստեղծման ժամանակահատվածում իրենք լիահույս էին, որ մեկ միասնական կազմակերպությունը կարող է լուծել փաստաբանների անկախության խնդիրները և փաստաբանության անկախությունը պաշտպանել պետական միջամտություններից, մինչդեռ չէին մտածել՝ այս մոդելը կարող է արդյունավետ միջոց լինել միայն գործուն ժողովրդավարական երկրներում, իսկ Հայաստանի նման երկրներում այն չի կարող առանձնացված կղզի մնալ. «Ավելին, այն սկուտեղի վրա մատուցված նվեր է ցանկացած տոտալիտար իշխանության, որին բավարար է Փաստաբանների պալատի ղեկավարությանը պահի իր գրպանում, ամբողջ մասնագիտությունը հայտնվում է վտանգի մեջ: Միակ հնարավոր տարբերակը կազմակերպության մենաշնորհի վերացումն է: Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամ, որը ոտնահարում է իրենց մասնագիտության անկախությունը՝ սկուտեղի վրա մատուցելով այն օրվա քաղաքական իշխանությանը: Փաստաբանը չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որը ռեգրեսի աղբյուր է հայաստանյան հասարակությունում, ռեգրես, որը դրսևորվում է ընդհուպ մինչև հոմոֆոբիկ արտահայտություններով՝ պալատի ներկայացուցիչների կողմից»:

| | |
1458 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am