Ինձ մի դպրոցի տնօրենի վերաբերյալ բողոք է եկել: Նշում էին, որ նախորդ տարի այբբենարանի հանդեսի դրամահավաքի ժամանակ սկանդալ էր ծագել, բողոքներ, ինչի արդյունքում դրամահավաքները «ստիպված» արգելել էին: Ու քանի որ այբբենարանի հանդեսի մեջ այլևս «քյար» չկար, էդ դպրոցի տնօրենն արգելել է հանդեսը` սահմանափակվելով բաց դասով:
Ծնողները սրանից դժգոհել էին ու դիմել էին ինձ: Ու իմ այն հարցին, թե ինչու անմիջապես չեք դիմում տնօրենին, ստացա էպիկական մի պատասխան` «վախենում ենք»: Կառլ, նրանք վախենում են իրենց ծառայություններ մատուցող հիմնարկի տնօրենից: Ու այս բարքերն արմատավորվել են հատկապես Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի օրոք: Շարունակում եմ պնդել, որ ոլորտն այս օրին հասցնելու համար որոշ գործող ու նախկին պաշտոնյաներ պետք է ցմահ բանտարկվեն:
Հ.Գ. Ցավոք, ծնողները չեն ցանկանում հրապարակային բողոքել