Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան

19:35, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան

1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո»՝ 4 գործողությամբ օպերայի պրեմիերան։ Իրադարձությունները նկարագրված են ըստ Աստվածաշնչի, իտալերեն լիբրետոյի հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան։
     «Նաբուկկոն» Բաբելոնի Նաբուգուդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է։ Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ.թ.ա. VI դարի սկզբներին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին։

«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի` թվով երրորդ օպերան է։ Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero Va, pensiero, sull’ali dorat («Թռչի´ր, մի´տք, ոսկե թևերով») խմբերգը։‌

Օպերան ներկայում էլ հաճախ է բեմադրվում։ Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը։

| | |
1225 | 0