Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Թուրքիան պատրաստվում է երկրորդ ճակատ բացել քրդերի դեմ. դա կլինի աղետ մարդկության համար». Կարեն Հովհաննիսյան

21:25, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Թուրքիան պատրաստվում է երկրորդ ճակատ բացել քրդերի դեմ. դա կլինի աղետ մարդկության համար». Կարեն Հովհաննիսյան

Թուրքիան պատրաստվում է երկրորդ ճակատ բացել քրդերի դեմ այս անգամ Իրաքյան Քրդստանում: Անկարան և Բաղդադը եկել են համաձայնության Իրաքյան Քրդստանում թուրքական զորք տեղակայելու մասին: Նախատեսվում է մինչև մայիս ամիսը, մինչև Իրաքի խորհրդարանական ընտրությունները, Թուրքիան կիրականացնի ռազմական գործողություններ PKK-ի դեմ Իրաքյան Քրդստանում:

Եթե Թուրքիան իսկապես զորք մտցնի Իրաքյան Քրդստան, ապա դա կլինի աղետ մարդկության համար: Գաղտնիք չէ, որ այն տարածաշրջանում, որտեղ ցանկանում է ռազմական գործողություններ իրականացնել բնակվում են եզդիներ, հայեր, քրդեր ովքեր 2014թ.-ին ենթարկվեցին ցեղասպանության ԻՊ-ի զինյալների կողմից: Թուրքիայի պատրվակը նույնն է՝ պայքար PKK-ի դեմ, բայց հայտնի է, որ PKK-ի զինյալները ոչ թե բնակավայրերում են այլ Քանդիլիի լեռներում, այն լեռներում, որի մի մասը գտնվում է Իրանի տարածքում, մի մասը հենց Իրաքյան Քրդստանի տարածքում: Ակներև է դառնում Թուրքիայի նկրտումներն այդ տարածաշրջանում՝ որքան հնարավոր է հեռու «քշել» քրդերին իր սահմանից, և ոչ միայն քրդերին, բոլոր նրանց, ովքեր բռնել են քրդերի կողմը: Թուրքիայի ձեռամբ այս տարածաշրջանը դարձել է թերևս աշխարհի պատերազմական կենտրոնը...

| | |
3095 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am