Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

13:25, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի… Ժանսեմ

Հովհաննես Սեմերջյանը (Ժանսեմ) ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:

Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում:

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից:

Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ:

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում:

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին:

2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Վախճանվել է 2013-ի օգոստոսին:

| | |
2373 | 0