Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը

19:50, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում է կայացրել Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը կասկածվում է Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու համար։ Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել էր անհասանելի։ Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Մ. Մխիկյանն, ով իր զոհին իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքին պատկանող «Ազատ» կոչվող տարածքի աղբավայր և այնտեղ այրել ու թաղել։ Ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ որոնողական, գրեթե 20 կմ շառավղով փնտրել են սպանվածին և, իր վերջո, ճիշտ, օպերատիվ ու քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը
Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը
Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը
Հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած 49-ամյա կասկածյալը
Աղբյուրը` shamshyan.com
| | |
12268 | 0