Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ-ում Կրեմլի հետ Թրամփի գաղտնի կապի մասին ապացույցներ են հայտնաբերել

18:05, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
ԱՄՆ-ում Կրեմլի հետ Թրամփի գաղտնի կապի մասին ապացույցներ են հայտնաբերել

ԱՄՆ-ում 2016թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը կարողացել է ապացույցներ հավաքել Կրեմլի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի կապի մասին: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Խոսքը ռազմական Blackwater մասնավոր ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսի և ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի գաղտնի հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ Սեյշելյան կղզիներում:

Մյուլերի կարծիքով՝ հանդիպումը Վաշինգթոնի վարչակազմի և Մոսկվայի միջև կապ հաստատելու փորձ էր:

Իր հերթին, Փրինսը, ով ցուցմունք էր տվել Կոնգրեսում 2017թ. աշնանը, պնդել էր, որ հանդիպումը պատահական է եղել:

WP-ի տեղեկություններով՝ նա Սեյշելյան կղզիներ էր մեկնել որպես մասնավոր ձեռնարկատեր, և ոչ թե որպես Թրամփի և նրա թիմի ներկայացուցիչ: Այդ տեղեկություը հերքել էր նրա գործընկեր Ջորջ Նադերը, ում խոսքով, հանդիպումը կազմակերպվել էր իր կողմից երկու երկրների հետագա հարաբերությունների քննարկման համար:

| | |
4533 | 0