Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ

16:55, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում
     հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ․
     «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական
     իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը:
     Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ
     փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։

| | |
2352 | 0