Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Գլուխ եմ խոնարհում ձեր առջև, սիրելի՛ կանայք». Սերժ Սարգսյանի ուղերձը

10:35, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Գլուխ եմ խոնարհում ձեր առջև, սիրելի՛ կանայք». Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ եմ խոնարհում ձեր առջև:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»,- նշել է նախագահը:

| | |
1230 | 7
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
chari verj@
chari verj@ 11:10, 08.03.2018
To du glux unes vor xonarhum es....ay tsinik vori txa
Es um es shnorhavorum
Tikunqits xpvats hay zinvori mor@
chari verj@
chari verj@ 11:14, 08.03.2018
Te kamjits netvats mor u axja ton@
Ed tsinik shnhavoranqnerd ver kal..... mttsra vord
pppp
pppp 13:39, 08.03.2018
ոչ մի կին չի ընդունում քո շնորհավորանքը.. քանզի դու շատ ու շատ մայրերի զրկել էս իրենց ամուսիներից ու որդիներից չարիք ու ցավ էս դու մայրերի ընդհանրապես կանանց համար.. կորի գրողի ծոցը։անամոթ մարդ, հետևիտ կաշին երեսիդ քաշել դու էլ չգիտես թե ինչ էս ուզում էդ խեղճ ժողովրդից։բացի ցավ պատճառելուց ոչինչ չես արել ու անում։
hasmik
hasmik 14:35, 08.03.2018
Shnorhavorum em mer bolor bazmazavak mayrerinmarti 8-artiv,shnorhavorum em naev naev ayn mayrerin,voronc zavakner@ pashtpanum en mer hayreni sahmanner@,hamberutyun dzez im qaj hamberatar mayrer
chari verj@
chari verj@ 15:44, 08.03.2018
Isk aveli harmar tex Che's gtel shnhavorelu ay poqratarov marduk
Es kexti shorhavoranqi tak piti shorhavoreir ???????
hasmik
hasmik 20:10, 08.03.2018
chari verj du chhaskacar te inchu em shnorhavoranqs grel henc ays hodvaci tak?.Mi qich vor ugheght ashxatacnes,indzanic nereghutyun kxndres.
chari verj@
chari verj@ 20:35, 08.03.2018
Ba es karam enqan uxexs ashxatatsnem vor karoxanam qeznits nerexutsyun xndrem
Mi gutse du batsatres