Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով. «Ժամանակ»

10:10, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով. «Ժամանակ»

«Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:

Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:

Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահը, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5044 | 1
Facebook