Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը. «Ժամանակ»

09:55, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը. «Ժամանակ»

«Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը: «Ժամանակի» տեղե­կություններով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նկատենք, որ Գևորգյանն արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտո­նը և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավա­րությունում: Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշին­քը մաս կկազմի՞ նոր կառավարությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
9758 | 0