Լավագույն 13 երկրները, որտեղ կարող եք ապրել, եթե ուզում եք լինել ձեր իսկ ղեկավարը
Կապ չունի թե որքան ժամանակ եք աշխատում ձեր մասնագիտությամբ, երկարատև աշխատաժամերը ձանձրալի են դառնում: Ձեզ ոգեշնչելով ընտրել ազատ գրաֆիկով աշխատանք՝ բրիտանական B2B մասնագետների շուկայի համեմատության կայքը ներկայացրել է այն լավագույն 13 երկրների ցանկը, որտեղ կարող եք ապրել, եթե ուզում եք լինել ձեր իսկ ղեկավարը: Այս ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են աշխարհի 57 երկրների տնտեսական և կենսակերպային գործոնները: Դրանք ներառել են տվյալներ կյանքի միջին արժեքի, համացանցի արագության, տրանսպորտի որակի, անվճար wifi-ի կետերի քանակը, մեկ բաժակ սուրճի արժեքը, անհատական եկամտահարկի չափն, ինչպես նաև նոր բիզնես հիմնելու հեշտությունը և վարկավորման հասանելության աստիճանը: Ստորև ներկայացնում ենք այն 13 լավագույն երկրների ցանկը, որտեղ կարելի է ազատ գրաֆիկով աշխատել. 1. Պորտուգալիա Թոփ 13-ում առաջինը հանդիսանալով՝ այս Եվրոպական երկիրն ունի կրեդիտի բարձր հասանելիություն, պատշաճ երթուղային համակարգ, էժան սուրճ՝ միջինում 1.02 ֆունտ: Պորտուգալիա 2. Ֆրանսիա Փարիզի ու անթիվ սրճարանների հայրենիքը նույնպես առաջատար տեղ է գրավում՝ կյանքի արժեքի ցուցանիշով: Ֆրանսիա 3. Լատվիա Դուք շատ կսիրեք Ռիգան կամ Դուգավպիլսը էժան սուրճի և համեմատաբար ցածր եկամտահարկի համար: Լատվիա 4. Չեխիա Մեր բոլոր կետերում լավ արդյունքներ ցուցաբերած չեխական քաղաքները, օրինակ՝ Պրահան, հիանալի տարբերակ են ինքնազբաղվածների համար: Չեխիա 5. Բուլղարիա Չնայած որ մեր ցուցակում հայտնվելու գերագույն պատճառը ցածր եկամտահարկն է, այս երկիրն առաջինն է էժան սուրճի տեսանկյունից. մեկ բաժակն արժե ընդամենը 0.94 ֆունտ: Բուլղարիա 6. Էստոնիա Թալինի հայրենիքը բոլոր կետերում լավ արդյունք է ցուցաբերել, սակայն առանձնանում է էժան ու որակյալ տրանսպորտի շնորհիվ: Էստոնիա 7. Նոր Զելանդիա Մինչդեռ երիտասարդ մասնագետների շրջանում Ավստրալիան առավել տարածված տարբերակ է, նրա հարևան Նոր Զելանդիան ունի ավելի էժան սուրճ, արագ համացանց և բիզնես սկսելու ամենահեշտ գործընթացները: Նոր Զելանդիա 8. Իսպանիա Միայն Բարսելոնայի ծովափերը հերիք են տեղափոխվելու համար, բայց այս երկիրը նաև տրամադրում է արագ ու հեշտ վարկեր, լավ երթուղի, էժան սուրճ, ինչպես նաև բազմաթիվ անվճար wifi կետեր: Իսպանիա 9. Միացյալ Թագավորություն Լոնդոնի և Մանչեսթերի նման քաղաքներն ապահովում են բանկերում վարկավորման գերազանց պայմաններ, ինչը որակյալ տրանսպորտի հետ մեկտեղ Միացյալ Թագավորությունում աշխատելը դարձնում է առավել գրավիչ ինքնազբաղվածների համար: Միացյալ Թագավորություն 10. Արաբական Միացյալ Էմիրություններ Լավագույն տասնյակի միակ երկիրը, որն առաջարկում է 0% եկամտահարկ: Դուբայի և Աբու Դաբիի գրավչություններն արդեն իսկ գայթակղել են նոր սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներին: Արաբական Միացյալ Էմիրություններ 11. Հարավային Կորեա Երրորդ տեղը զբաղեցրած Սեուլ և Բուսան քաղաքների հայրենիքը գերազանց ցուցանիշ է գրանցել Կյանքի արժեքի ինդեքսում, ինչպես նաև վարկավորման լավ պայմանների ու արագ ինտերնետի հարցում: Հարավային Կորեա 12. ԱՄՆ ԱՄՆ-ն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, մասամբ շնորհիվ բարձրորակ տրանսպորտի, ինչպես նաև անվճար wifi-ի կետերի ապշեցնող քանակով, ավելի կոնկրետ՝ 559,077, ինչն ազատ գրաֆիկով աշխատանքը դարձնում է գերհասանելի: ԱՄՆ 13. Հոնկոնգ Եթե ուզում եք ինքներդ ձեր ղեկավարը լինել, ապա ֆինանսական մագնիս ու սկսնակ բիզնեսների կենտրոն Հոնկոնգը հենց ձեզ համար է: Այն ապահովում է ցուցակում լավագույն հանրային տրանսպորտը, ցածր եկամտահարկ և համացանցային գերազանց կապ: Հոնկոնգ |